News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիան նեոօսմանիզմի դոկտրինի քողի տակ փորձում է միջազգային հանրությանը ներշնչել, թե իր երկրի տարածքում երբեւէ եղած բոլոր քաղաքակրթությունների ժառանգորդն է: Այդ մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով թուրքական իշխանությունների որոշումը՝ վերանորոգել հայ ճարտարապետ Սարգիս Լոլե Գիզոյի դամբարանը:

Հովհաննիսյանի խոսքով, վերջին 5-6 տարում Թուրքիայի վարած քաղաքականությունը կապված է նոր միտման հետ՝ ապացուցել աշխարհին, որ Թուրքիան բազմամշակութային երկիր է, քաղաքակրթությունների եւ կրոնների խաչմերուկ: Հենց այդ դոկտրինի շրջանակներում 2010թ. Ստամբուլում կայացել են «Ստամբուլը՝ քաղաքակրթությունների մայրաքաղաք» կարգախոսով միջոցառումների շարքը:

«Նման քաղաքականության վարումը թույլ է տալիս Թուրքիային ոչ միայն քաղաքական դիվիդենտներ հավաքել, այլեւ հայկական հուշարձանների վերանորոգումն օգտագործել զբոսաշրջության զարգացման համար»,- ասել է  Հովհաննիսյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանը իր հերթին նկատել է, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան քաղաքական խաղ, որը միջազգային հանրության առջեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միտման տեղ են անցկացնում:

Ըստ Թադեւոսյանի՝ ամեն անգամ, երբ Թուրքիայում վերականգնում են հայկական հուշարձանները կամ հիշատակում հայ ճարտարապետի մասին, անհրաժեշտ է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ