Չունենալով սեփական պատմամշակութային հուշարձաններ, Թուրքիան զբաղվում է հայկական մշակութային արժեքների կանիբալիզմով (հետապնդվող խմբի հոգեւոր ժառանգության յուրացում-խմբ.)։ Փետրվարի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ խոսելով Թուրքիայում հայկական պատմական հուշարձանների վիճակի մասին։
Նրա խոսքով, հայկական հոգեւոր կառույցների մասին որոշակի բազա կա. Կոստանդնուպոլիսի հայ Պատրիարքը Թուրքիայի ներքին գործերի դեպարտամենտի հանձնարարությամբ դեռ 1913 թվականին կազմել է Թուրքիայի տարածքում գտնվող Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հոգեւոր շինությունների ցուցակը։
Նա նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը դժվարացնում է հայկական ճարտարապետության հուշարձանների պահպանման գործընթացը։