News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ստորագրել է հրաժարումը նախկին հանրապետական մարզադաշտի հողատարածքը դեսպանատան նոր շենքի կառուցման համար ԱՄՆ-ի սեփականությանը փոխանցելու մասին օրենքից, փոխանցում է IPN- ն:

«Այնպես, ինչպես Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը, կարծում եմ, որ այս հողատարածքում պետք է կառուցվի զբոսայգի կամ մշակութային կենտրոն, որը կբխի երկրի բոլոր բնակիչների շահերից»,- Facebook-ում հրապարակված ուղերձում նշել է պետության ղեկավարը:

«Նախագահի հաստատության հասցեին քաղաքացիներից հարյուրավոր դիմումներ են ստացվել՝ խնդրանքով հրաժարվել այս օրենքից` որպես կոնֆլիկտի աղբյուր: Ուստի ես առաջարկում եմ վերադառնալ այս հարցի վերանայմանը խորհրդարանական ընտրություններից հետո՝ ավելի ձեռնտու որոշումներ կայացնելու համար», նշել է նախագահը երկրի օրենսդիր մարմնի ղեկավարին ուղղված իր նամակում:

Նույն հաղորդագրությունն Իգոր Դոդոնն ավելի վաղ փոխանցել էր նաեւ Մոլդովայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Փեթիտին նրա հետ հանդիպման ժամանակ:

Խորհրդարանը հուլիսի 20-ին հավանություն էր տվել Ամերիկայի Միացյալ Նահանգների սեփականությանը Հանրապետական մարզադաշտի հողատարածքը ԱՄՆ դեսպանատան նոր շենքի կառուցման համար փոխանցմանը: Քվեարկությունը տեղի էր ունեցել սոցիալիստների բացակայությամբ, որոնք դուրս էին եկել դահլիճից՝ դժգոհ լինելով նախաձեռնությունից: Կառավարությունը պարտավորվել էր Հանրապետական մարզադաշտի հողամասի վաճառքից ստացված գումարը ներդնել երկրի սպորտային ենթակառուցվածքի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ