News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

2015թ.-ի սեպտեմբերից առ այսօր մաքսային ազատումների գործիքով հավանության է արժանացել շուրջ 68 ծրագիր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ընդհանուր ներդրումային փաթեթը եղել է 668 միլիոն դոլարի չափով, ներկրվող սարքավորումները, որոնք որ պետք է համապատասխանեն այն պահանջներին, որ սրանք չեն կարող Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրվեն  կամ առնվազն այն ծավալով արտադրվեն, որ բավարարում է ներդրողների պահանջներին, 84 միլիարդ դրամ է: Ծրագրով նախատեսված աշխատատեղերի թիվը 6 հազար 214 է եղել, մոնիտորինգը ցույց է տվել, որ այս պահի դրությամբ ստեղծվածները 4 հազար 45-ն են»,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ նոր Կառավարության օրոք ընդունվել է 6 այդպիսի ծրագիր. «Ընդհանուր ներդումները կազմել են 42 միլիոն դոլար, ներկրվող սարքավորումների ընդհանուր արժեքը՝ 12 միլիարդ դրամ և ծրագրով նախատեսված աշխատատեղերի թիվը՝ 609»:

Նախարարի խոսքով, ԱԱՀ գործիքով նույն ժամանակահատվածում հավանության է արժանացել 4 ծրագիր՝ 5,26 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային ծավալով:

«Սարքավորումները 1,87 միլիարդ դրամի չափով են, նախատեսվող աշխատատեղերը՝ ավելի քան 200»,-ասաց Մինասյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ