News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բոնվառոն» ՍՊԸ-ն առաջին ընկերությունն է, որ ստացավ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության եւ լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախատեսված է ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները 1 մլն ԱՄՆ դոլարից հասցնել  5,1 մլն դոլարի:

«Կարելի է ասել՝ մեր առաջին ծիծեռնակն է որպես շահագործող այս ոլորտում: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն դոլարի ներդրումներ, ստեղծվելու են 102 նոր աշխատատեղ: Արտահանման ուղղություններն են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը և այլ երկրներ»,- ասաց Մինասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ շատ կարեւոր է մոնիտորինգ անցկացնել՝ հասկանալու համար, թե ինչ դժվարությունների է բախվում ընկերությունը, որպեսզի դրանք հետագայում կարգավորեն:

«Բոլոր օրինական միջոցները պետք է ձեռնարկենք, որ այս նախագիծը լինի հաջողված»,- ասաց նա:

Նախագիծն ընդունվեց միաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ