News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միսը Հայասըանում թանկանում է ավելացված արժեքի հարկի պատճառով: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նա նշեց, որ միսը սկսել է թանկանալ դեռ անցյալ տարի. նախորդ տարվա գների աճը 20 տոկոս է կազմել, ինչը պայմանավորված էր անասունների գլխաքանակի արտահանման աճով: 2017 թվականի հուլիսին, օգոստոսին եւ սեպտեմբերին Իրանը մեկ ամսվա ընթացքում 2 հազարական գլուխ անասուն է արտահանվել:

«2018 թվականի սկզբից տավարի մսի գինը մի փոքր նվազել էր՝ մինչեւ 2.7 հազար դրամ, իսկ հետո՝ կտրուկ աճել՝ մինչեւ 3 հազար դրամ: Իսկ իշխանափոխությունից հետո միսը սկսել է հարկվել ԱԱՀ-ով, վերջին 2 ամսա ընթացքում այն թանկացել է եւս 20 տոկոսով», - ասաց Չիլինգարյանը:

Ըստ Չիլինգարյանի՝ իր ազդեցությունն է ունեցել նաեւ այս տարի տեղական մսի արտադրության ծավալի նվազումը 1.5 տոկոսով, ինչը պայմանավորված է անասունների գլխաքանակի նվազմամբ, սակայն ազդեցությունն այդքան էլ զգալի չի եղել: «Այժմ տավարի մսի ներքին պահանջարկը մասամբ ապահովվում է բելառուսական տավարի մսի ներմուծման հաշվին, որը  հայկական շուկայում վաճառվում է հին գներով` 3 հազար դրամով մեկ կգ-ի դիմաց, իսկ տեղական տավարի միսն արդեն արժե 3.5 հազար դրամ», - նշեց ՀԿ-ի ղեկավարը: Նա նաեւ հավելեց, որ տեղական արտադրության խոզի միսն այս տարի թանկացել է մինչեւ 3.5-4 հազար դրամ,

«Այժմ պետք է պարզել, թե որքանով են այդ թանկացումներն օրինական: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւս պետք է պարզի, արդյոք միսը ուղարկվում է վերամշակման, եթե այն մեկ օրվանից ավել մնացել է խանութների տաղավարներում»,- եզրափակեց ՀԿ-ի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ