News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներն արդեն 4 ժամ է, ինչ փակ են պահում միջպետական ճանապարհը:

NEWS.am-ին բնակիչներևից Նարեկ Հովսեփյանը պատմեց, որ գյուղացիները պահանջում են համայնքապետ Ներսես Շադունցի հրաժարականը:

Գյուղացիները պնդում են, որ համայնքապետը երկար տարիներ թալանել է գյուղը եւ չի լուծել համայնքի խնդիրները: Նրանք վանկարկում են «Շադունց հեռացիր», «Վերջ թալանին»:

Տեղ գյուղի բնակիչներն այս պահին սպասում են Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին, որ խնդիրը ներկայացնեն նրան:

Տպել
Ամենաշատ