News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Մոսկվայում 100 տարեկանում մահացել է  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մամուլի ծառայությանը:

«Հայրենական մշակույթը ծանր կորուստ է կրել: 2018 թվականի օգոստոսի 10-ին 100 տարեկանում մահացել է հայրենական քանդակագործության խոշորագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանը: Նիկողոսյանի բազմամյա փորձը հուշարձանային, մոնումենտալ եւ հաստոցային քանդակագործության մեջ նրան արժանի ճանաչում է բերել մեր երկրում եւ արտասահմանում », - ասվում է հայտարարության մեջ:

Նիկողոսյանի առավել հայտնի աշխատանքներն են մոնումենտալ քանդակագործական կերպարները, որոնք ներառված են Մոսկվայի Կուդրինսկի հրապարակի բարձրահարկ շենքի ճարտարապետական անսամբլում, Վարշավայում Գիտության եւ մշակույթի պալատի քանդակային ձեւավորումը: Վարպետը քանդակագործական գերեզմանաքարեր է ստեղծել  կինոռեժիսոր Վսեվոլոդ Պուդովկինի, կոմպոզիտոր Վանո Մուրադելիի, բանաստեղծ Սամուիլ Մարշակի եւ այլ մշակութային գործիչների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news