News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Մեր կառավարության առաջնահերթություններից մեկը աղքատության հաղթահարումն է, որը ծվատում է մեր երկիրը բավական երկար ժամանակ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Իջեւանում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մտածելով ինչ եւ ինչպես պետք է անենք, որպեսզի Հայաստանում աղքատությունը հաղթահարի, եկա այն եզրակացության  այդ երեւույթին ինչ անուն տալ, մտածեցի, որ այդ  երեւույքը պայմանական անվանել «Այգեհովիտի սինդրոմ» (Այգեհովիտ՝ գյուղ Տավուշի մարզում– խմբ.)։ Ի՞նչ ի նկատի ունեմ, երբ մենք Այգեհովիտի գյուղամիջում զրուցեցինք մարդկանց հետ, պարզվեց, որ դրանից առաջ խոսում էին, որ գյուղում աշխատատեղ չկա, բայց զրույցի ընթացքում պարզվեց, որ գյուղի հացի արտադրամասի սեփականատերը արդեն երկար ժամանակ է Այգեհովիտ գյուղում փնտրում է երկու աշխատող 100 հազ. դրամ աշխատավարձով  եւ չի կարողանում գտնել։  Այս իրավիճակը, կարծում եմ, բացահայտում է մեր երկրի խորքային խնդիրներից մեկը. վերջերս մենք այդ խնդրի հետ բախվեցինք գյուղատնտեսության ոլորտում. Բերքը հավաքելու հետ խնդիր կա, քանի որ մարդիկ չեն ցանկանում մասնակցել բերքահավաքին։ Ինձ համար անհասկանալի է, որ մարդիկ համատարած բողոքում են աշխատանքի բացակայությունից եւ ահա ունենք աշխատատեղեր, որոնք թափուր են, քանի որ մարդիկ հրաժարվում են աշխատել։ Եւ լսեցի մի պատասխան, որն ինձ ցնցեց. «Գանք աշխատենք երեք –չորս ամիս աշխատենք, որ նպաստից զրկվե՞նք»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաեւ բացատրեց,թե ո՞րն է «Այգեհովիտի սինդրոմը»։ «Դա այն է, որ երկար տարիներ Հայաստանում վարած քաղաքականության արդյունքում աղքատությունը եւ աղքատության նպաստը որոշ դեպքերում դարձել են գերադասելի քան աշխատանքը եւ աշխատանքով վաստակելը։ Այդ տարիներին Հայաստանում հաստատված է եղել իշխանություն, որին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ եւ ընտրությունների ժամանակ գան, 5 հազար դրամը բաժանեն եւ ստիպեն, որ մարդիկ գնան իրենց օգտին քվեարկեն, որ ասեին, եթե մեր օգտին չքվեարկեք՝ կզրկենք աղքատության նպաստից։ Հայաստանում այսօր հաստատված իշխանությունը, ժողովդի իշխանությունը ոչ թե մարդկանց օգնելու է, որ լինեն աղքատ, այլ մարդկանց օգնելու է, որ նրանք չլինեն աղքատ։  Ոչ թե մարդկանց քաջալերելու է, որ նրանք չաշխատեն, այլ՝ որ աշխատեն։ Ասում եմ դա, քանի որ համոզված եմ, որ հայ ժողովուրդը ձեռք պարզող ժողովուրդ չէ, հայ ժողովուրդը ձեռք մեկնող ժողովուրդ է, հայ  ժողովուրդը խնդրարկու ժողովուրդ չէ, օգնության հասնող ժողովուրդ է, հայ ժողովուրդը ծույլ չէ, աշխատող է»,– նշեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ