News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դատավորը  ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարին եւ գլխավոր դատախազին սպառնացել  է դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Կինը, որը դատական փաստաթղթերում ներկայացված է որպես Կարմեն եւ նրա անչափահաս աղջիկը պնդում էին, որ ապօրինի հատել են ԱՄՆ-ի սահմանը, քանի որ հայրենի Սալվադորում սեռական եւ այլ բռնության էին ենթարկվում: ԱՄՆ-ի ներգաղթային իշխանությունները սակայն մերժել են նրանց ապաստան տրամադրելու հարցում:

Շրջանային դատավոր Էմեթ Սալիվանը զայրացել է, երբ Կարմենի եւ նրա դստեր շահերը ներկայացնող Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության փաստաբանները հաղորդել են, որ նրանց հաճախորդները, հնարավոր է, արդեն արտաքսվել են ԱՄՆ-ից:

Դատավորն արգելափակել է նրանց արտաքսման մասին որոշումը եւ կարգադրագիր տվել, որն անհապաղ պահանջում է Կարմենի եւ նրա դստեր վերադարձը ԱՄՆ:

Դատավորը նաեւ սպառնացել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին եւ ներքին անվտանգության նախարար Կիրսթեն Նիլսենին դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրել, եթե նրանք չկատարեն որոշումը:

Սալվադոր ժամանելուց հետո Կարմենին եւ նրա դստերն անհապաղ ԱՄՆ-ն են ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news