News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Համացանցում արտասովոր տեսանյութ է հայտնվել. երեք փոկեր ճամփորդում են նավի քթամասի վրա տեղավորված, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երեք ալարկոտ փոկերին նկատել են Փորթլենդ Բեյի շրջանում (Ավստրալիա) Polaris Melody նավով զբոսանքի ժամանակ: Նրանք հանգիստ պառկած են քթամասում եւ կարծես, վայելում են այդպիսի ճանապարհորդությունը:

«Տարբեր անտոմս ուղեւորներ են պատահում»,- մեկնաբանում են օգտատերերը:

Անցյալ տարի Ավստրալիայում փոկի ձագը նավի վրա նույն կերպ էր ճամփորդել, որը Յարրա գետով Մելբուրնի ուղղությամբ էր ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ