News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Կասպից ծովը պատկանում է կասպյան երկրներին, որոնց տարածքներում արտասահմանյան ռազմաբազաների ցանկացած շինարարություն արգելվում է: Այս մասին օգոստոսի 12-ին V Կասպիական գագաթնաժողովում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Nur.kz-ն:

«Այսօր չնայած եւ կարեւոր քայլ ձեռնարկեցին, սակայն պետք է խոստովանել, որ Կոնվենցիան ստորագրելուց հետո ամեն ինչ միանգամից չի կարգավորվի: Աստծո պարգեւած պաշարները պատկանում են մերձկասպյան երկրների ժողովուրդներին»,- իր ելույթում ասել է Ռոհանին:

Հաշվի առնելով Կոնվենցիան ստորագրելու ժամանակ Իրանի դիրքը՝ պետք է առանձին պայմանագրեր ստորագրվեն Իրանի գոտու տեղադրման վերաբերյալ:

«Նավահանգիստների ընդարձակումն ու արդիականացումը կարող են մտնել Կոնվենցիայի հարցերի ցանկում: Երկաթուղու միջոցով այն Պարսից ծոցին միացնելով արեւմտյան Կասպիցի երկրները կմիանան Իրանի հարավային նավահանգստին»,- ամփոփել է Իրանի առաջնորդը:

Դրանից բացի, նա նշել է, որ «կասպյան հնգյակի» երկրները մտադիր են պաշտպանել իրանական միջուկային գործարքը:

«Ուրախալի է, որ մերձկասպյան երկրները շեշտում են բազմակողմանիությունը եւ միակողմանի գործողությունների դեմ են հանդես գալիս, որոնք հիմա ծավալում են որոշ երկրներ»,- ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով Կասպիական գագաթնաժողովում:

Իրանի նախագահը նշել է, որ այս համաձայնությունն ուղղված է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը եւ մերձկասպյան երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news