News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը սկսել է նոր օրինագծի քննարկումները, որով հեծանվորդների համար պատիժ է նախատեսվում մահվան ելքով ճանապարհային պատահարների համար, որոնց մեղավորն իրենք կլինեն: Հիմա նրանց դատում են վիկտորիանյան ժամանակների օրենքներով, փոխանցում է BBC-ն:

Նախարարության նախաձեռնության քննարկումը կտեւի 12 շաբաթ, որից հետո գերատեսչությունը կորոշի՝ արժի՞ օրինագծին ընթացք տալ: Տրանսպորտի նախարարության առաջարկի համաձայն՝  հեծանիվն անզգույշ վարելու հետեւանքով մահ պատճառելը կարող է նույն կերպ պատժվել, ինչպես ավտոմեքենաների դեպքում:

Ներկայումս վարորդներին սպառնում է մինչեւ 5 տարվա բանտարկություն անզգուշությամբ մահ պատճառելու համար եւ մինչեւ 14 տարվա բանտարկություն վտանգավոր վարման հետ կապված մահվան ելքով ճանապարհային պատահարի համար:

Նախաձեռնության քննարկման ընթացքում բրիտանական իշխանությունները նաեւ առաջարկում են պատասխանել հարցին՝ արդյոք անհրաժե՞շտ է պատիժը խստացնել ալոկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ հեծանիվ վարելու համար: Ներկայումս այս իրավախախտումը պատժվում է 1000 ֆունտ տուգանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news