News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կոնեկտիկուտի երկաթուղային կամրջի շինարարական տարածքում հնդկացիական ամրոցի մնացորդներ եւ մի քանի հազար գտածո է հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաները հայտարարել են հին հնդկացիական ամրոցի եւ գտածոների հայտնաբերման մասին, որոնցից մի քանիսը, մասնագետների կարծիքով, ավելի քան 3000 տարեկան է: Դրանք հայտնաբերվել են Նորուոլքում՝ 122-ամյա հետիոտնային կամրջի մոտ, որը վերակառուցվում է:

Գտածոները հայտնաբերվել են պլանային հնագիտական պեղումների ժամանակ: Փորձագետները կարծում են, որ ամրոցն օգտագործվել է բնիկ ամերիկացիների եւ հոլանդացի նորաբնակների միջեւ առեւտրի համար մոտավորապես 1615-1640 թվականների միջեւ: Պաշտոնյաները խոստանում են, որ բոլոր գտածոները կպահպանվեն: Հետազոտություններից հետո զբոսաշրջիկները, հավանաբար, կկարողանան տեսնել դրանք թանգարաններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news