News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդներ Մուն Ջեինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը  տեղի կունենա սեպտեմբերին Պեկինում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավի միասնության նախարարությունը:

Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հարավի եւ Հյուսիսի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների ընթացքում, որոնք ընթանում են սահմանամերձ Պանմունջոն գյուղում:

Հիշեցնենք, որ ապրիլին կայացավ Սեուլի եւ Փհենյանի ղեկավարների առաջին հանդիպումը վերջին տասը տարվա ընթացքում: Կիմ Չեն Իրնը դարձավ Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդը, ով հատեց Հարավային Կորեայի պատասխանատվության գոտում գտնվող ռազմական սահմանազատիչ գիծը: Գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր էր ընդունվել, որում Փհենյանը եւ Սեուլը հայտարարել են Կորեական թերակղզու լիարժեք ապամիջուկայնացման, հարաբերությունները կարգավորելու մասին՝ ձգտելով համատեղ բարգավաճմանն ու խաղաղ վերամիավորմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ