News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայից Թունիս արտաքսված Սամի Ա-ի գործը, որը ենթադրաբար ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի թիկնապահն էր հանդիսանում, նոր շրջադարձ է ստացել: Այժմ նրան արգելված է երկրորդ անգամ վերադառնալ երկիր, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Kölner Stadt-Anzeiger պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝  Բոհումա քաղաքի՝ արտասահմանցիների գործերով գերատեսչության կողմից Հյուսիսային Ռեյնի՝ քրեական գործերի գերատեսչության աջակցությամբ նրա անունը ներառվել էր SIS  Շենգենյան Տեղեկատվական hամակարգի անցանկալի անձանց ցուցակում: Սամիի համար մուտքի արգելքը գործում է Շենգենյան համաձայնագրի բոլոր երկրներում:

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, Գերմանիայի Գելզենկիրհեն քաղաքի վարչական դատարանը Սամի Ա-ի՝ Թունիս արտաքսման համար պատասխանատու մարմիններին մեղադրանք էր ներկայացրել անօրինական գործողությունների համար: Դատավորները տղամարդուն Թունիս արտաքսլեու արգելքի մասին որոշում էին ընդունել, քանի որ այնտեղ նա կարող էր խոշտանգումների ենթարկվել, սակայն ինքնաթիռը, որում գտնվում էր Սամի Ա-ն, արդեն օդ էր բարձրացել և լքել էր Գերմանիան:

Այժմ դատարանը պահանջում է վերադարձնել թունիսցուն պետության հաշվին: Իր հերթին, Բոհումայի իշխանությունները բողոքարկել են այս որոշումը: Վերջնական որոշումը պետք է ընդունի գերմանական Մյունսթերի Գերագույն վարչական դատարանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ