News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

11 ռուսաստանցի միլիարդատեր, ընկերություննների սեփականատերերի կարողությունները, որոնցից ՌԴ նախագահի օգնաան Անդրեյ Բելոուսովն առաջարկել է գանձել «գերշահույթները» դուրս գալ, մեկ օրվա ընթացքում նվազել է 3.1 միլիարդ դոլարով, հաղորդում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Պարոն Բելոուսովի ցուցակում, ընդհանուր առմամբ, կար 14 մետալուրգիական, հանքարդյունաբերական եւ քիմիական ընկերություն: ՌԴ գործարարների կորուստները բաշխվել են հետեւյալ կերպ.

«ՆԼՄԿ»-ի սեփականատեր Վլադիմիր Լիսինը՝ 832 մլն դոլար,
Վիկտոր Ռաշնիկովը (ՄՄԿ)՝ 446 մլն դոլար,
Ալեքսեյ Մորդաշովը («Սեվերստալ»)՝ 444 մլն դոլար,
Ռոման Աբրամովիչը (Evraz)՝ 381 մլն դոլար,
Վլադիմիր Պոտանին («Նորնիկել»)՝ 290 մլն դոլար
Ալեքսանդր Աբրամովը (Evraz)` 221 մլն դոլար,
Լեոնիդ Միխելսոն («Սիբուր»)՝ 182 մլն դոլար,
Անդրեյ Մելնիչենկո (ՍՈՒԵԿ)՝ 143 մլն դոլար,
Ալիշեր Ուսմանով («Մետալոինվեստ»)՝ 60 մլն դոլար
Գենադի Տիմչենկո («Սիբուր»)՝ 55 մլն դոլար,
Անդրեյ Գյուրեւ («Ֆոսարգո»)՝ 37 մլն դոլար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը հասել է Վլադիմիր Պուտինի հաստատման բանաձեւին մետաղագործական եւ քիմիական ընկերությունների «գերշահույթների» գանձման գաղափարի վերամշակման համար:

Նույն օրն այդ ընկերությունների բաժնետոմսերը նվազել են 3-5 տոկոսով: Գերշահույթի գանձման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն բիզնեսն արդեն քննադատել է այս որոշումը: Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ ստիպել ձեռնարկատերերին կիսվել իրենց շահույթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ