News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախկին օգնական Օմարոսա Մանիգոլտ-Նյումանին խելագար է անվանել այն բանից հետո, երբ նա հրապարակել է Սպիտակ տան ղեկավարի եւ նրա աշխատակազմի հետ գաղտնի ձայնագրված խոսակցությունները: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խելագար Օմարոսան, որին երեք անգամ ազատել են «Աշակերտ»(Apprentice) ռեալիթի շոուից, այժմ վերջին անգամ է հեռացվել: Նրա մոտ երբեք չի ստացվել եւ երբեք չի ստացվի: Նա արցունքներն աչքերին աղաչում էր իրեն աշխատանքի վերցնել: Ես համաձայնեցի, - նշել է Թրամփը: Սպիտակ տան աշխատակիցներն ատում էին նրան: Նա չար էր, բայց խելացի չէր»:

Ավելի վաղ Մանիգոլտ-Նյումանը NBC հեռուստաալիքին փոխանցել էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ խոսակցության ձայնագրությունը, որտեղ լսվում է, ինչպես են կողմերը քննարկում նրա ազատումը: Մանիգոլտ-Նյումանը հաղորդել է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո իրեն առաջարկվել է պայմանագիր, որով առաջարկվում էր ամսական 15 հազար դոլարի դիմաց լռել, սակայն նա հրաժարվել է դրանից:

 Երկուշաբթի նա եւս մեկ ձայանգրություն հրապարակեց. այս անգամ նրա եւ Թրամփի խոսակցության, որում նախագահը հերքում է նրա ազատման մեջ իր մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ