News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում խոշոր պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 13-ին ժամը 20։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 21 XA 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել այն եւ շուրջ 150 մետր գահավիժել ձորը։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձորը գահավիժելիս հսկայական եղեւնին կոտրվել է, եւ երջանիկ պատահականությամբ վարորդը ողջ է մնացել։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ