News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 14-ին ՌԴ-ում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը նախորդ տարվա համար ռեկորդ էր սահմանել (կամ՝ հակառեկորդ)՝ 68.22 ռուբլի: Իհարկե, օգոստոսի 15-ին Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը իջեցրել էր 1.47 ռուբլով՝ հասցնելով 66.75 ռուբլու: Սակայն, ըստ երեւույթին, դոլարը մոտ հեռանկարում չի վերադառնա իր սկզբնական դիրքերին՝ մինչեւ 60 ռուբլի:

Հայաստանի տնտեսության համար բացասական հետեւանքներից մեկի մասին, այդ թվում՝ Ռուսաստանից փոխանցումներ ստացողների համար, արդեն խոսվել էր։

Օրերս ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկություն էր հրապարակել այս տարվա հունիսի ընթացքում մեր երկրում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին: Այս առումով հատկապես հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանից փոխանցումների դինամիկան, որի ծավալը հաշվետու ամսվա ընթացքում աճել է մոտ 9.9 մլն դոլարով կամ՝ 10.3 տոկոսով: Արդյունքում, տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 461.1 մլն դոլար եւ տարվա ընթացքում աճել է 52.5 մլն դոլարով (կամ 12.8 տոկոսով):

Սակայն այս դրական թվերի հետեւում բացասական միտումներ են թաքնված, որոնք կապված են ռուսական ռուբլու թուլացման հետ: Հիշեցնենք, որ դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալները հրապարակվում են ԱՄՆ դոլարով: Պետք է ենթադրել, որ այդ նույն արժույթով էլ հիմնականում իրականացվում են փոխանցումներն արտասահմանից, ներառյալ՝ Ռուսաստանից:

Այդպես, առաջին եռամսյակում, բարենպաստ իրավիճակ էր ստեղծվել՝ կապված դոլարի նկատմամբ ռուբլու ամրապնդման հետ: Դրա շնորհիվ նշված եռամսյակում ԱՄՆ դոլարով փոխանցումների ծավալը տարեկան կտրվածքով աճել էր 22.1 տոկոսով՝ թեպետ ռուբլով սկզբնական գումարում աճն «ընդամենը» 18.3 տոկոս էր:

Սակայն երկրորդ եռամսյակում պատկերը տրամագծորեն փոխվել է դոլարի «թանկացման» պատճառով։ Նախնական գումարը ռուբլով աճել է 15.3 տոկոսով, իսկ դոլարի փոխանակելուց հետո՝ նկատելիորեն ավելի քիչ՝ 6.6 տոկոսով։

Ասվածը հստակ պատկերված է ներքոհիշյալ գրաֆիկում, որում հաշվետու տարվա ամեն ամսվա ցուցանիշները ներկայացվում են տոկոսային հարաբերությամբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճով փոխանցումների աճի տեմպերը այդ արժույթով երկրորդ եռամսյակում նկատելիորեն դանդաղել են առաջին եռամսյակի համեմատ։ Հուլիս–օգոստոս ամիսներին իրավիճակն այդ ոլորտում ավելի է վատթարացել։   

Հայտնի է, որ ՌԴ–ում մեր սեզոնային աշխատանքային միգրանտները հայրենիք վերադառնալիս վաստակած գումարները իրենց հետ բերում են հենց ռուբլով։ Սակայն, ստացողները դրանք դրամով փոխանակելու դեպքում Հայաստանում ռուբլու թուլացման պատճառով ներկայումս վնաս են կրում։ Տարբերություն չկա փոխանակումն դոլարով է եղել կամ գումարը կանխիկ ստացել են  ռուբլիով։ Այս տարի ռուբլու պաշտոնական փոխարժեքը դրամի նկատմամբ առավելագույնը եղել է փետրվարի 27-ին՝ 8.62 դրամ։ Օգոստոսի 14-ին՝ երեքշաբթի, այդ ցուցանիշը 1.39 դրամով քիչ է եղել՝ կազմելով 7.23 դրամ։

Դրա հետեւանքներից մեկը ռուբլով հաշվարկների ժամանակ գների եւ սակագների ավտոմատ աճն է։ Այդ թվում, ասենք, այնպիսի կարեւոր սննդամթերքի դեպքում, ինչպիսին բարձր տեսակի ալյուրից պատրաստված հացն է։ Մեկ տարվա ընթացքում տեղ գտած փոփոխությունները հետեւյալն են՝ միայն արժույթի փոխարժեքների պատճառով մեկ կիլոգրամ հացի համար մարդիկ ստիպված կլինեն վճարել (դրամի փոխանակելու դեպքում, իհարկե) համարյա 6 ռուբլի։ Համաձայնենք, որ ամենօրյա ապրանքի  համար սա քիչ չէ։

Ռուսաստանում դոլարի ամրապնդման հետ կապված խնդիրները Հայաստանի համար ասվածով չեն սահմանափակվում եւ երկրի տնտեսության համար բացասական հետեւանքների լայն շրջանակ տեղ կգտնեն։ 

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ