News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի Ջենովա քաղաքում կամուրջի փլուզումից հետո երկրի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ իշխանությունները կզբաղվեն ամբողջ երկրում կամուրջների եւ թունելների անվտանգության ստուգումներով, հայտնում է Reuters–ը։

Ջենովայի մոտ կամուրջի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 38 մարդու։ 16 հոգի գտնվում են հիվանդանոցում, նրանցից 12-ի վիճակը գնահատվում է ծանր։  

Փլուզման հետեւանքով կամուրջից ընկել են շուրջ 30 մեքենաներ, սակայն թե քանի մարդ կարող է հիմա գտնվել ավերակների տակ, հայտնի չէ։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, փլուզման հետեւանքով տասնյակ մարդիկ են հայտնվել ավերակների տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ծնողները փորձել են Facebook-ի միջոցով վաճառել չծնված երեխային
Դրանից հետո «պոտենցիալ գնորդը» կապվել է իշխանությունների հետ եւ պատմել միջադեպի մասին...
ԱՄՆ–ում բանտի համար նախատեսված բանանի արկղում 18 մլն դոլար արժողությամբ կոկաին են հայտնաբերել
Ընդհանուր առմամբ, արկղերում 540 կգ կոկաին է եղել 17.82 մլն դոլար արժողությամբ…
Մարզպետի խորհրդականի սպանության գործով կրկնակի փորձաքննության արդյունքները 6 ամիս անց դեռ հայտնի չեն
Փորձագետներին առաջադրվել են հարցեր, թե տառապո՞ւմ է արդյոք Ռուզաննա Մկրտչյանը...
Տավուշի մարզում հայրը ծեծել է 11–ամյա որդուն. գործը դատարանում է
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118–րդ հոդվածի հատկանիշներով...
«Գուդվինի» աշխատակցի սպանության գործով ամբաստանյալը 13 տարի կմնա անազատության մեջ. բողոքները մերժվել են
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը...
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը հիվանդանոցում մահացել է
Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է...
Ամենաշատ
Partner news