News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունները գրեթե լիարժեք խզման է հասցրել, Անկարան խորապես հիասթափված է Վաշինգտոնի գործողություններից, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մի քահանայի պատճառով ԱՄՆ-ն Թուրքիայի նման երկրի հետ հարաբերությունները գրեթե լիակատար դադարեցման է հասցրել: Նրանք շատ լավ գիտեն մեր վերաբերմունքը Քրդական աշխատավորական կուսակցության նկատմամբ եւ խոստանում են ինչ-որ բան անել, սակայն իրականում նրանք մեզ համար ոչ բավարար մակարդակով են գործում: Չի լուծվում նաեւ FETO-ի (իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի կազմակերպությունը) հետ կապված խնդիրը նույնպես չի լուծվում, որի ղեկավարը մինչ օրս ԱՄՆ-ում է, այնտեղ գործում են նրա դպրոցները, շարունակվում է նրա գործունեությունը: Մեր խորապես հիասթափված ենք»,- Անկարայում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Քալինը:

Նա հավելել է, որ «դա ոչ միայն զգացմունքային ասպեկտն է, այլեւ խոսքը մեր ազգային անվտանգության մասին է», ընդ որում, Անկարան չի դադարում  ամերիկյան կողմի հետ համաձայնության գալու փորձեր նախաձեռնել:

«Մենք բանակցություններ ենք վարում մեր ամերիկացի գործընկերների՝ եւ՛ նախագահը, եւ՛ մեր դեսպանը, եւ՛ անձամբ ես: Նրանք փորձում են ցույց տալ, որ իբր հենց Թուրքիան կառուցողական մոտեցում չունի, սակայն այդ ամենը քարոզչություն է: Մենք պատրաստ ենք բոլոր հարցերը լուծել բանակցությունների միջոցով: Սակայն ներկայումս օրակարգում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի միջեւ բանակցություններ նախատեսված չեն»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ