News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը պնդում է, որ ոստիկանության բաժանմունքում ոստիկաններն են ծեծել նույնասեռականներին:

NEWS.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հայտնեց, որ պատրաստվում են դիմել Հատուկ քննչական ծառայություն:

«Ոստիկանությունը բացահայտել է ենթադրյալ նույնասեռական ինքնությունները եւ խախտվել է մարդու անմեղության կանխավարկածը: Մենք ՀՔԾ դիմում ենք ներկայացնելու նրա համար, որ արդեն ունենք տուժածի հայտարարությունը եւ նկարներ, որտեղ կան  բռնության հետքեր»,- ասաց նա:

Սերգեյ Գաբրիելյանը նշեց, որ իրենք պահանջում են, որ միջադեպի բոլոր մասնակիցները բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժին են ահազանգել քաղաքացիներ եւ հայտնել, որ Երեւանի «Կոմայգում» եւ «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ զինված հարձակվել են իրենց վրա։ Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք նույնասեռականներ են, իսկ նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն:

Տուժող կողմը իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:

Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց, սակայն առաջին հայացքից կանայք թվացող, իսկ իրականում կանացի զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը։ Նրանք Երեւանի բնակիչներ 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյանն ու 30-ամյա Մարատ Կիրիլյուկն են:

Նշանակվել են փորձաքննություններ, նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ