News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի բարեկամությունը Թուրքիայի հետ ուղղված չէ երրորդ երկրների, այդ թվում, Հունաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք բոլոր մակարդակներում, Ռուսաստանը բարեկամություն չի անում ի հեճուկս որեւէ մեկի, մասնավորապես, ռուսական համագործակցությունը ուղղակի օրինակի համար է, քանի որ այս թեզը եւս ակտիվորեն շահարկվել է լրատվամիջոցներում, օրինակ, ռուսական համագործակցությունը Թուրքիայի հետ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա՝ մեկնաբանելով Հունաստանի ԱԳՆ-ի կողմից ավելի վաղ տարածված հայտարարությունը:

Հունաստանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ-ի կողմից ռուսաստանցի դիվանագետների արտաքսմանն ի պատասխան պատասխան քայլերի կապակցությամբ: Հունաստանի ԱԳՆ-ն ՌԴ-ին «Թուրքիայի հետ զենքի բարեկամ» էր անվանել՝ հայտարարելով, որ Մոսկվան հեռացել է բարեկամության եւ համագործակցության մակարդակին համապատասխանող դիրքերից, որոնք բնութագրում էին Ռուսաստանի եւ Հունաստանի միջեւ հարաբերությունները 190 տարվա ընթացքում: Աթենքի կարծիքով՝ Ռուսաստանը չի գիտակցում, որ Հունաստանն իր սեփական շահերն ունի միջազգային քաղաքականության մեջ: Աթենքը Մոսկվայի պատասխան գործողությունները «կամայական եւ քինախնդիր» էր անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ