News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է հայ-իտալական համագործակցությունը պաշտպանության  բնագավառում, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության իրականացման շրջանակում:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության նոր հնարավորություններին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ