News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Իրանը կարող է իրանական միջուկային համաձայնագրի շրջանակներում վերանայել իր պարտավորությունները, եթե համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Եվրոպան շարունակի հետաձգել Իրանին օբյեկտիվ երաշխիքների տրամադրումը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) մամուլի քարտուղար Բեհրուզ Կամալվանդին, հաղորդում է Fars-ը:

«Պետք է հավասարակշռություն լինի պարտականությունների եւ առավելությունների միջեւ: Եթե մենք գործենք մեր պարտականությունների համաձայն, բայց որեւէ առավելություն չստանանք, ապա դա անիմաստ կդառնա, եւ մենք կարող ենք փոխել մեր պարտավորությունները», - ասել է Կամալվանդին:

Ըստ նրա, համաձայնագրի 26-րդ կետի համաձայն, Իրանն իրավունք ունի անտեսել պարտավորությունների մի մասը կամ բոլորը, եթե մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունները:

Կամալվանդին ընդգծել է, որ դա քաղաքական եւ ոչ թե տեխնիկական որոշում է, որը դուրս է գալիս AEO-ի լիազորություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news