News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Թուրքիան ավելի լավ է չփորձի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վճռականությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է փոխնախագահ Մայք Փենսը՝ խոսելով ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի մասին, որը Թուրքիայում մեղադրվում է լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ:

 «Քահանա Էնդրյու Բրանսոնը անմեղ մարդ է, որին պահում են Թուրքիայում, եւ արդարությունը պահանջում է նրան ազատ արձակել: Թուրքիան ավելի լավ է չփորձի նախագահ Թրամփի վճռականությունը ազատելու ամերիկացիներին, որոնք սխալմամբ ձերբակալվել են արտասահմանում եւ վերադարձնել նրանց հայրենիք: Նախագահը եւ ես կշարունակենք պնդել Բրանսոնի ազատ արձակման եւ Միացյալ Նահանգներ նրան ընտանիքին, ընկերներին եւ եկեղեցուն վերադարձնելու մասին», - գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news