News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ պողպատի համար մաքսատուրքերը փրկություն կդառնան պողպատաձուլական արդյունաբերության համար:

Թրամփը նշել է, որ իր ընտրության ժամանակ ամերիկյան պողպատաձուլական արդյունաբերությունն ԱՄՆ-ում խորը ճգնաժամի մեջ էր եւ կարող էր անհետանալ: Նրա կարծիքով՝ պողպատի գների կարճաժամկետ աճը, որը տեղի կունենա մաքսատուրքերի սահմանումից հետո, խնդիր չի դառնա ԱՄՆ տնտեսության համար:

«Գները հետո անպայման կընկնեն, իսկ ներկայիս քայլերը կարեւոր են ԱՄՆ ազգային անվտանգության համար»,- ասել է Թրամփը:
Արդյունքում, կարծում է Թրամփը, ամերիկյան ընկերությունները կմրցեն պողպատի  գլոբալ շուկայում, փոխանցում է «Գազետա»-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news