News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Ռուսաստանի եւ Իրանի դեմ լիովին սպասել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն մերձեցման եւ համագործակցության ավելի ռացիոնալ եւ արդյունավետ ուղիներ փնտրեն:

«Այդպիսի ռուսական ասացվածք կա՝ «նետ խուդա բեզ դոբրա»: Այս պարագայում այս պատժամիջոցները, որոնք միաժամանակ կիրառվում են Իրանի, Ռուսաստանի եւ մասամբ Թուրքիայի վրա, ստիպում են այդ երկրներին ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրել, ինչն էլ տեղի է ունենում: Լավագույն օրինակ կարելի է համարել Լավրովի այցը Թուրքիա եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների մերձեցումը»,- բացատրեց ասաց փորձագետը:

Դրան, ըստ տնտեսագետի, մեծապես նպաստում է «Մեղրի» տնտեսական առեւտրի գոտու ստեղծումը: Հարցին, կարող են արդյոք այս պատժամիջոցներն ազդել Հայաստանի շահերի վրա, Մանասերյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ Ռուսաստանն ու Իրանը Հայաստանի կարեւորագույն ռազմավարական գործընկերներն են:

«Չպետք է մոռանալ այն մասին, որ ոչ հեռավոր անցյալում Իրանը Հայաստանի առաջին առեւտրատնտեսական գործընկերներն էր` կարեւորության եւ ծավալների առումով, հատկապես՝ դրա անկախության առաջին տարիներին: Հաշվի առնելով ներկայիս իրողությունները եւ այն փաստը, որ Իրանը միայն նոր է բացահայտվում արտաքին աշխարհի համար, քանի որ այդ երկրների տնտեսությունը, ընդհանուր առմամբ, փակ է, որեւէ այլ այլընտրանք չկա, քան մրցունակ տնտեսություն ստեղծելը»,- ընդգծեց տնտեսագետը:

Սա, ինչպես նշեց փորձագետը, տեղի է ունենում ոչ թե անմիջապես, այլ աստիճանաբար: Այսպիսի ճանապարհով արդեն անցել է Չինաստանը: Իսկ Հայաստանը, ըստ Մանասերյանի, կարող է ոչ պակաս կարեւոր դեր խաղալ այս հարցում՝ լինելով ոչ միայն Իրանի գործընկերն ու հարեւանը, այլ նաեւ՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջատար տարածաշրջանում, ինչը ապագայում կարող է օգտակար լինել Թեհրանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ