News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, որի ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի  բնականոն գործունեությունը եւ տնետեսության բնականոն շարունակական զարգացումը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16–ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով 100 օրվանից հետո թեւակոխում ենք նոր փուլ  եւ այդ փուլի իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. «Այսինքն, շատ արագ եւ արդյունավետ բարեփոխումներ անելը,  որպեսզի մեր երկրի եւ տնտեսության համար նոր շունչ բացվի, արագությունը բացվի, որպեսզի կարողանանք, նաեւ բյուջետային քննարկումների համատեքստում, արդեն  շատ կոնկրետ հեռանկարներ եւ արդյունքներ արձանագրել»։

Վարչապետը հույս հայտնեց, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում,  կուտակված բովանդակությունը եւ էներգիան հնարավորություն է տալու, որ  կառավարությունը նոր թափով իրագործի եւ հետամուտ լինենք  այն խնդիրներին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դրել է իրենց առաջ։ «Որեւէ կասկած չկա , որ այդ խնդիրները լուծում ենք եւ լուծելու ենք արդյունավետ։ Եւ հայ ժողովրդի, եւ Հայաստանի Հանրապետության հաղթանակը անխուսափելի են»,– ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Իշխանությունը փորձում է մարդկանց մեջ արթնացնել Սերժ Սարգսյանի ուրվականը. Արմեն Աշոտյան
Հարգելի Նիկոլ Փաշինյան, երբ դու դարձել ես վարչապետ, Սերժ Սարգսյանն արդեն հեռացված էր…
Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Իրանի հարցով ոճնշում գործադրի Հայաստանի վրա. Ռուբեն Սաֆրաստյան
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, նրա կարծիքով, Վաշինգթոնը հազիվ թե այդ ուղղությամբ նոր ջանքեր գործադրի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ