News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Մալիի գործող նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան, հավաքելով ձայների 67 տոկոսը, հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում եւ ընտրվել է նոր ժամկետի համար, հայտնում է MaliJet պորտալը՝ վկայակոչելով Տարածքային կառավարման նախարարությանը։

Նախարարության տվյալներով՝ պետության գործող ղեկավարի օգտին քվեարկել է ընտրողների 67.17 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից՝ ընդդիմադիր «Հանրապետության եւ ժողովրդավարության դաշինք»–ի առաջնորդ Սումաիլա Սիսեի օգտին՝ 32.83 տոկոսը։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.54 տոկոսը։

Ընտրությունների առաջին փուլը տեղի  է ունեցել հուլիսի 29-ին։ Երկրորդ փուլ էին դուրս եկել «Միավորում հանուն Մալիի» կուսակցության թեկնածու Իբրահիմ Բուբաքար Քեյթան եւ ընդդիմության առաջնորդ Սումաիլա Սիսեն։ Երկրորդ փուլն անցկացվել է կիրակի օրը։

Մալիի նախագահը ընտրվում է 5 տարի ժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news