News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարված Կարեն Պետրոսյանի գործը ՄԻԵԴ-ը քննել է ամենայն  մանրամասնությամբ:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը՝ որոշ մանրամասներ ներկայացնելով գործից:

«Այս գործով վեր են հանվել մի քանի հանգամանքներ, որոնք, հնարավոր է, բեկումնային նշանակություն ունենան Ադրբեջանի տարածքում գերեվարված հայերին կամ հայաստանցիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, իսկ ոմանց մասով՝ նաև սպանությունների հանգամանքների կապակցությամբ խտրական մոտեցման կանխավարկածի ձևավորման համար:

Այս գործով, առհասարակ, առաջին անգամ վեր է հանվել և քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեվարված հայաստանցիների նկատմամբ «ծիսական սպանությունների իրողությունը:

Հուսով եմ՝ ի վերջո միջազգային դատավորներն այս ակնբախ իրողությունը կարձանագրեն իրենց ակտերում, որպես հայատյացության ծայրահեղ դրսևորում:

Սույն գործով քննարկվում է նաև Հեյդար Ալիևի զինակից և մերձավոր բարձրաստիճան զինվորական, գեներալ Ռովշան Աքբարովի մասնակցությունը Կարենի սպանությանը, որի հանգամանքները, ըստ փորձագետների բացահայտած մանրամասների, այնքան սահմռկեցուցիչ են, որ այսքանով կսահմանափակվեմ:

Իսկ գործն այս փուլում սպասում է վճռին, քանի որ երկու հակառակորդ կողմերը և Հայաստանի կառավարությունը մեկ ամիս առաջվա դրությամբ արդեն ավարտել էին դիրքորոշումների փոխանակումը», - գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր 2014թ. օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնել են Հայաստանին:

Տպել
Ամենաշատ