News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչինչ չի վճարելու Անկարային ամերիկացի քահանա Էնդրյու Բրոնսոնի ազատման համար եւ խոստացել է «կրճատել» ծախսերը Թուրքիայի մասով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ոչինչ չենք վճարելու անմեղ մարդուն ազատ արձակելու համար, բայց մենք կկրճատենք ծախսերը Թուրքիայի մասով»,- իր Twitter-ում գրել է Թրամփը՝ Թուրքիային մեղադրելով նրանում, որ այն երկար ժամանակ օգտագործել է ԱՄՆ-ին իր շահերի համար:

Վերջերս Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են, այդ թվում նաեւ՝ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով: Օգոստոսի սկզբին ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմիթ Գյուլի եւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ՝ նրանց մեղադրելով «մարդու իրավունքների լուրջ խախտումների» համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ