News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գերագույն դատարանը եւս մերժել է ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատելու վերաքննիչ բողոքը, փոխանցում է Anadolu-ն:

Իզմիրում գերագույն դատարանն անփոփոխ է թողել ստորին ատյանի դատարանի որոշումը Բրանսոնին տնային կալանքի մեջ թողնելու մասին: Մերժվել է նաեւ ուղեւորության արգելքի չեղարկման բողոքը:

Նշենք, որ Բրանսոնի գործը Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն է: Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ թուրք պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news