News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Իրանը լուրջ դիվանագիտական բողոք է հղել Թբիլիսիի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի ընթացքում վրացի ոստիկանները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իրանցի կանանց նկատմամբ՝ անվտանգության նկատառումներով ստիպելով հանել հիջաբները, փոխանցում է Tasnim-ը:

Ինչպես հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, Թեհրանը բողոք է հայտնել Թբիլիսիի օդանավակայանում որոշ խնդիրների կապակցությամբ, որոնց հետ բախվել են իրանցի ուղեւորները Թբիլիսիի օդանավակայանում:

Նա նշել է, որ Թբիլիսիում իրանական դեսպանատունն այդ խնդիրը պահում է ուշադրության կենտրոնում:

«Վրաստանի համապատասխան իշխանություններին նաեւ առաջարկվել է քննարկել այս հարցը եւ թույլ չտալ, որպեսզի իրանցի ուղեւորները կրկին նման վերաբերմունքի ենթարկվեն»,- ասել է Քասեմին:

«Շնորհիվ ձեռնարկված միջոցների՝ մենք հույս ունենք, որ Թբիլիսիի անվտանգության ծառայությունները կկարողանան առավելագույն հոգատարություն եւ հարգանք ցուցաբերել մահմեդական կանանց անձնական կյանքի նկատմամբ եւ խուսափել նման միջադեպերի կրկնությունից»,- հավելել է մամուլի խոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news