News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեր կառավարության 100 օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը պայքարն է կոռուպցիայի դեմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք ՀՀ-ում բոլոր թալանչիներին, եւ մենք հերթով բացահայտում ենք։ Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարեւորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը ժողովրդին եւ պետությանը»,- ասաց Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ այսօր արդեն տասնյակ միլիոնավոր գողացված դոլարներ վերադարձվել եւ վերադարձվում են պետությանը. «Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ