Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ոչնչացրել են ավելի քան 200 կգ տարբեր թմրանյութեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում առգրավել են ամբողջ երկրում:
Գերատեսչության տեղեկացմամբ՝ խոսքը 700 քրեական գործերի շրջանակում առգրավված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին է: «Սեւ շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 5,5 մլն լարի (ավելի քան 2,1 մլն դոլար):
Բարձրջերմաստիճանային վառարանի մեջ այրվել է ավելի քան 4,1 կգ հերոին, գրեթե 2,5 կգ կոկաին եւ ավելի քան 1 կգ մորֆին:
Գործընթացը տեղի է ունենում նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ բնապահպանական ստանդարտներին ու զտման համակարգերին հետեւելով: