News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին` շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար։

Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում կատարված ենթադրյալ չարաշահումների, նպաստառուներից պատասխանատու անձանց կողմից գումար պահանջելու վերաբերյալ:

Դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ, որոնք ստացվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, որտեղ բազմակողմանի, լիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում նպաստառուների օգտին գործողություններ կատարելու համար, օրենքով նախատեսված նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից կամ նրանց հարազատներից ծառայության աշխատակիցների կողմից պահանջվել է գումար։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 9-ի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումների մասնակցություն է ունեցել նաև սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ներկայիս պետը, ով նախկինում զբաղեցնելով նույն ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը՝ 2012 թվականի փետրվարի 1-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 2-ը, քաղաքացիներից ապօրինի վարձատրություն է պահանջել՝ վերջիններիս օգտին սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում գործողություններ կատարելու համար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ օգոստոսի 17-ին սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ):

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, բայց միաժամանակ թույլատրելի է համարել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը և որպես գրավի չափ՝ սահմանել 1,5 մլն ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ