News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, պատգամավոր Արթուր Գեւորգյանը բացառում է  աներոջ կողմից 200 հազար դոլարով 3 միլիոն դոլարանոց տուն գնելը:

«Բացառում եմ՝ Վլադիմիր Գասպարյանը  խարդախ ճանապարհներով փորձի տուն ձեռք բերել, որտեղ ինքը կապրի, բացառում եմ: Եթե ինչ-որ քննություն կատարվի, հետագայում բոլորիդ համար էլ պարզ կլինի»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Լրագրողի հարցին, թե ինքը սպասում էր նման բացահայտումների մի թիմի անդամների կողմից, որի անդամն է եղել նաեւ ինքը:

«Ես էլ գիտեի, դուք էլ գիտեիք, մյուսներն էլ գիտեին շատ բաներ: Ամեն մարդ իր արածի համար վաղ թե ուշ պատասխան է տալու,  եւ եթե արդար լինեն բացահայտումները դեռ շատ երկար կգնան»,-ասաց նա:

Նշենք, որ մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով 3 միլիոն դոլարանոց տուն է ձեռք բերել:

Տպել
Ամենաշատ