News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը մերժել է թուրքական Halkbank բանկի նկատմամբ ԱՄՆ հետաքննությունը դադարեցնելու դիմաց ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու՝ Թուրքիայի առաջարկը, հայտնում է Wall Street Journal–ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աշխատակցին։

Անկարան առաջարկել է հանել ահաբեկիչներին աջակցելու համար Բրանսոնին նկատմամբ առաջադրված մեղադրանքը, եթե ԱՄՆ–ն հրաժարվի  Halkbank–ի դեմ միլիարդավոր դոլարների տուգանքից։ ԱՄՆ–ն մերժել է այս առաջարկը. «ՆԱՏՕ–ի իսկական դաշնակիցը չէր կալանավորի Բրանսոնին»,–ասել է աղբյուրը։

Նշենք, որ Բրանսոնի գործը Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն է: Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ թուրք պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում:

ԱՄՆ իշխանությունները գտնում են, որ Halkbank–ը միջնորդ է եղել միջոցները չինական եւ թուրքական դրածո ընկերություններին փոխանցելիս եւ Իրան ոսկի փոխադրելիս, որը գնվել է այս փողերով: 

Խոսքը փողերի լվացման զանգվածային միջազգային սխեմայի մասին է, որի նպատակն է եղել օգնել Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։ Իրանը օգտագործել է միջոցները, որոնք եղել են Halkbank–ը հաշիվներում, որը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Դուբայ եւ կանխիկ վաճառվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ