News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Թուրքիան սխալ է անում Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ սահմանելով, եւ հայտարարել է, որ Վաշինգթոնը մտադիր չէ զիջումներ անել Անկարային։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում:

«Այն, ինչ անում է Թուրքիան, իմ կարծիքով, շատ տխուր է։ Կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են գործում։ Ոչ մի զիջում չի արվելու»,–ասել է նա։

Միաժամանակ, Թրամփը նշել է, որ իրեն չի անհանգստացնում, թե Թուրքիայի հետ հարաբերությունների սրումն ինչպես կարող է ազդել մյուս երկրների տնտեսական իրավիճակի վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ