News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ է մշակել: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Այն ներառում է առկա  հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավորություն կտա՝

- հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ,

- նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար,

- ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր,

- արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը,

- էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը,

- որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրացման համար,

- ստեղծել դատավորների ու դատարանների գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ,

- բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը:

Հայեցակարգը տեղադրված է դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում:

Տպել
Partner news