News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի քննարկում ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու պահանջը։ Այս մասին Reuters-ի հետ հարզազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը։

«Ես լսել եմ այսպիսի գաղափար, սակայն դա չի քննարկվում, ոչ մի որոշում ԱՄՆ կառավարությունում այդ հարցով չկա»,-ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգթոնի դիրքորոշումն այդ հարցով փոփոխության չի ենթարկվել։

Հարցին՝ Թրամփի վարչակազմը դիտարկո՞ւմ է արդյոք պաղեստինյան պետականության առաջմղման հնարավորությունը, Բոլթոնը պատասխանել է․ «ԱՄՆ-ն միշտ համարել է, որ վերջնարդյունքում իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է համաձայնության գան այդ հարցում։ Ոչ ոք չի պատրաստվում նրանց խաղաղություն պարտադրել»։

Խոսելով այն մասին, որ Վաշինգթոնը կրճատել է ԱՄԿ-ի պաղեստինցի փախստականներին օգնության տրամադրման եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալության միջոցները, Բոլթոնը նշել է, որ դա անհաջող մեխանիզմ էր, որը խախտում էր փախստականների կարգավիճակի մասին միջազգային իրավունքի նորմերը։  «Այդ ծրագիրը պատմության մեջ միակն էր, որն հիմնված էր ենթադրության վրա, որ փախստականի կարգավիճակը ժառանգական է։Գործակալության միջոցների մեծ մասը իսկապես ուղղվել է պաղեստինցի ժողովրդի համար փախստականի կարգավիճակը հավերժացնելուն, իսկ դա, կարծում եմ, սխալ է»։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ