News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բեռլինում պայթուցիկի կիրառմամբ ահաբեկչական հարձակման նախապատրաստման կասկածանքով 31-ամյա ՌԴ քաղաքացի է  ձերբակալվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր դատախազությունը:

«Գլխավոր դատախազությունն 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշման հիման վրա կարգադրել է ձերբակալել 31-ամյա ՌԴ քաղաքացի Մագոմեդ Ալի Ս-ին: Ձերբակալությունն իրականացվել է Դաշնային քրեական ոստիկանության եւ Բեռլինի քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից: Բացի այդ, կասկածյալի բնակարանը խուզարկվել է»,- նշվում է չորեքշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ ձերբակալվածը «կասկածվում է պետության դեմ ծանր հանցագործություն նախապատրաստելու եւ պայթուցիկ նյութերի կիրառմամբ հանցագործություն նախապատրաստելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ