News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 17-ին Երեւանում կայացած հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի վիճահարույց հայտարարություն է արել: Նման կարծիք օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:

Մասնավորապես, Հայրիկյանը մեկնաբանեց դատավորներին ուղղված Փաշինյանի հայտարարությունը: «Դատավորներին նվիրված ելույթի հատվածը կարել է որպես սպառնալիք դիտարկել, բայց, մյուս կողմից՝ որպես սթափեցնող կոչ: Սակայն ճիշտ է նաեւ այն, որ դա հակասում էր նրա նախկին հայտարարություններին», - ասաց Հայրիկյանը:

Հայրիկյանը նաեւ կոչ արեց ՀՀ կառավարության ղեկավարին հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ ընդդիմախոսների հասցեին վիրավորանքներ հնչեցնող անձինք որեւէ կապ չունեն Փաշինյանի եւ նրա գործընկերների հետ: Այդպես, վարչապետը կկարողանա անջատվել այդ բավականին ագրեսիվ մարդկանց խմբից՝ հայտարարելով, որ ամենեւին դրա համար չէ նա «սիրո եւ համերաշխության հեղափոխություն» իրականացրել, հիշեցրեց Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետը խորհուրդ էր տվել դատավորներին «խելքները գլուխը հավաքել»: Այս կոչը հնչեցվել էր ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին Վերաքննիչ դատարանի որոշումից ընդամենը մի քանի օր անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ