Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: