News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիան Եվրամիության առանցքային երկիրն է եւ բնական է, որ այն փորձում է տնտեսապես եւ քաղաքականապես ազդել ԵՄ-ի հետ անմիջական հարեւանությամբ գտնվող տարածաշրջանների վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկասի երկրներ:

Նրա խոսքով, Անդրկովկասի երկրներից մեկը՝ Վրաստանը, բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է միանալ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին: «Ինձ համար այս ուղեւորությունը տարածաշրջանի հետ ծանոթանալու շրջագայություն էր, թեեւ կոնկրետ նպատակներ է հետապնդում: Վրաստանի համար, կարծում եմ, նպատակը, ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունն է», - բացատրել է Պապյանը:

 Ընդ որում նա նշել է, որ Մերկելն այս հարցի վերաբերյալ բավական զուսպ է արձագանքել, թեեւ Բեռլինը, ինչպես նշել է քաղաքագետը, հատկապես ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով ի տարբերություն դաշինքի անդամ ԱՄՆ-ի, ավանդաբար ավելի զուսպ քաղաքականություն է զբաղեցնում:

Փորձագետը շեշտել է, որ այս դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, եւ Գերմանիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները այլ ձեւաչափ ունեն, քանի որ Բեռլինը լրջորեն կախված է ռուսական գազի եւ նավթի մատակարարումներից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-24-ը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այց է կատարել Վրաստան: Վրաստանում Մերկելը բանակցություններ է վարել վարչապետ Մամուկա Բախտաձեի եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլերը այցելեց Երեւան, իսկ 25-ին`Բաքու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ