News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի պարոն վարչապետ,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս եւ լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջեւ փոխգործակցության հետագա ամրապնդմանը եւ նպաստավոր պայմաններ կստեղծի առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում նոր հեռանկարային նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի զարգացման համար»:

Նիկոլ Փաշինյանն իր բարեմաղթանքներն է հղել Պավել Ֆիլիպին եւ Մոլդովայի բարեկամ ժողովրդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ