News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում այսօր՝ օգոստոսի 28-ին հրավիրված արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը անդրադարձավ քրոջ՝ Շիրակի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործին։

Նա, մասնավորապես, հայտարարեց. «Իմ քրոջ դեմ հարուցված քրեական գործն ակնհայտորեն առնչվում է ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի»։

Պատգամավորը վրդովմունք հայտնեց  գործի առնչությամբ՝ շեշտելով՝ «փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը մեկ անգամ եւս ապացուցում է, որ քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտմամբ անհիմն, շինծու գործ է թխվել»:

Նա հավելեց նաեւ, որ այս գործողությունը չի կարող մնալ անպատասխան։

Ֆարմանյանի հայտարարությանը վարման կարգով արձագանքեց ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ ասելով. «Քրեական գործեր որեւիցե մեկի հանդեպ չեն հարուցվում առանց փաստերի, չի հարուցվում որեւէ մեկի նախաձեռնությամբ, պետք է մեկընդմիշտ հաշվի առնել դա»։

Հիշեցենք, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է խարդախության մեջ: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումն ու հայտարարել հետախուզում:

Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն էր տարածել եւ հայտնել, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի պատճառը ազգանունն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։

Անահիտ Ֆարմանյանի պաշտպաններն էլ հավաստիացրել են, որ նա չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից, նա  գտնվում է ամենամյա արձակուրդում։ «Վարույթն իրականացնող մարմինը Անահիտ Ֆարմանյանի հետ կապի մեջ է եղել փաստաբանի միջոցով։ Անահիտ Ֆարմանյանը մինչեւ արձակուրդը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների եւ չի ունեցել որեւէ կարգավիճակ։ Ես անձամբ դեռեւս հուլիսի 19-ին տեղեկացրել եմ քննիչին, որ պատրաստ ենք մասնակցել դատավարական գործընթացին»,–հայտարարել է Անահիտ Ֆարմանյանի պաշտպան Նարեկ Ալոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Ամենաշատ