Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճաժամկետ այցով ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին (CBD COP17)։

Բաղային հստակեցրել է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում մի շարք երկրների առաջնորդների հետ, որոնք նույնպես կմասնակցեն դրան։

Բաղային ընդգծել է, որ Իրանը առաջիններից է ստորագրել կոնվենցիան և պաշտոնապես միացել դրան 1996 թվականին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Իսլամական Հանրապետությունը կարևոր դեր է խաղացել կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված մեխանիզմների ու կանոնների մշակման գործում։